Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ոստիկանության բարեփոխումներին18 մայիսի 2011 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին և նրան ուղեկցող անձանց: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Ալիկ Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ Մարի Յովանովիչի պաշտոնավարման շրջանում համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ առավել ընդլայնվել ու խորացել է, ինչն իր արտահայտությունն է գտել հատկապես համակարգում ընթացող բարեփոխումների ոլորտում, որտեղ զգալի է ամերիկյան գործընկերների օժանդակությունը: Մարի Յովանովիչը, ում պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվում է, շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և հավաստիացրեց, որ գործընկերությունը ՀՀ ոստիկանության հետ, մասնավորապես` աջակցությունը Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքին, շարունակական կլինի, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |