ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԲՈՒԺԵԼ ԱՄՆ-ՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն իր վրա է վերցնում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետագա բուժումը: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը, հիմնվելով իր վերջին տվյալների վրա, խոսքրը գնում է նրա մասին, որ հենց որ նախագահի առողջությունը թույլ տա նրան ավիաթռիչք կատարել օվկիանոսից այն կողմ, Ալիեւը կտեղափոխվի Քլիվլենդի կլինիկա, որտեղ նա երեք տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Քլիվլենդում, ինչպես թերթին են հաղորդել նախագահի շրջապատում, Հեյդար Ալիեւը երկարատեւ բուժում կանցնի, սակայն չի բացառվում նաեւ սրտի եւս մեկ վիրահատություն: Ենթադրվում է, որ մինչ ԱՄՆ մեկնելը Ադրբեջանի նախագահը կնշանակի իր որդուն` Իլհամ Ալիեւին Ադրբեջանի վարչապետի պաշտոնում, ինչը իրականում կլինի հայտարարություն ժառանգորդի մասին:
 Ուշագրավ
---