ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ներկայումս խորհրդատվություններ է վարում իրավաբանների հետ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է «Արդարություն» նախընտրական դաշինքի մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Նրա խոսքերով, ընդդիմության վճռականությունը տվյալ հարցում կապված է այն բանի հետ, որ «խոսքը վերաբերում է ոչ թե մի որոշակի անձի շահերին, այլ` ամբողջ հայոց պետության հեղինակությանը»:
 Ուշագրավ
---