Իսրայել Չարնի. Աշխարհը պետք է պայքարի նոր ցեղասպանությունների իրագործման դեմ

Իսրայել Չարնի. Աշխարհը պետք է պայքարի նոր ցեղասպանությունների իրագործման դեմ

PanARMENIAN.Net - «Ես շատ շնորհակալ եմ Հայաստանի նախագահին և հայ ժողովրդին նախագահի մրցանակի և պատվի համար, որին ես արժանացել եմ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իմ գործունեության և բոլոր ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարի համար»,-ասվում է ցեղասպանագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Իսրայել Չարնիի շնորհակալական ուղերձում:

Ինչպես նշվում է Իսրայել Չարնիի ուղերձում, աշխարհը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք մատուցել այդ հանցագործության զոհերի հիշատակին: Նա նշել է, որ դեռ շատ բան պետք է անել ցեղասպանությունների ճանաչման համար: «Սակայն մենք ամենից շատ պետք է պայքարենք նոր ցեղասպանությունների իրագործման դեմ»,- ասվում է ուղերձում:

Իսրայել Չարնիի կարծիքով, ցեղասպանությունը գլոբալ խնդիր է և ուստի անհրաժեշտ է պայքարել նրանց դեմ, ովքեր հերքում են ցեղասպանությունները:

10  30.05.11 - Գիտության, մշակույթի ու արվեստի գործիչները պարգևատրվել են Հայաստանի նախագահի մրցանակով
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---