ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՀԱՅ-ՏԱՋԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ26 նոյեմբերի 2003 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի Երեւան պաշտոնական այցի շրջանակներում երեկ կայացած հայ-տաջիկական բանակցությունների արդյունքներով ստորագրվել է մի շարք երկկողմ փաստաթղթեր: Մասնավորապես, կողմերը ստորագրել են միջկառավարական համաձայնագրեր` «Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանման մասին», «Գիտության, տեխնիկայի եւ տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին» եւ «սեյսմիկ պաշտպանման ոլորտում համագործակցության մասին»: Ստորագրվել են նաեւ պայմանագրեր` «Բնապաշտպանական ոլորտում համագործակցության մասին» եւ «Շինարարական գործունեության իրականացման արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին»: Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահների երեկ ընդունած համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, բավարարվածություն է արտահայտվում` տարբեր ոլորտներում երկկողմ փոխգորակցության մակարդակի եւ քաղաքական հարաբերությունների կայունության կապակցությամբ: Երկրների ղեկավարներն ընդգծել են առեւտրա-տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության ընդլայնման կարեւորությունը եւ արտահայտվել տնտեսական համագործակցության հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի սկսման անհրաժեշտության օգտին, որի առաջին նիստը նախատեսված է անցկացնել 2004 թվականի փետրվարին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |