ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ17 նոյեմբերի 2003 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է երկրի խորհրդարանի կողմից ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը: Համաձայն օրենքի, օմբուդսմեն կարող է լինել հասարակությունում բարձր հեղինակություն ունեցող 35 տարեկանից բարձր Հայաստանի ցանկացած քաղաքացի: Առաջին օմբուդսմենին կնշանակի երկրի նախագահը, սակայն սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթի ընդունումից հետո նրա լիազորությունները կդադարեն, եւ նոր օմբուդսմենը կընտրվի դեպուտատների կողմից: Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի խառնվել դատաքննություններին, սակաայն կարող է առաջարկությւոններ մտցնել գործի արդար քննության համար` մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական նորմերի շրջանակներում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |