ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ «ՈՐՈՇ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ» ԵՆ ՍՏԱՑԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը «որոշ առաջարկներ» են ստացել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էլիզաբեթ Ջոնսը: Ինչպես հաղորդում է «Մեդիամքս» գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Վաշինգթոնում կայացած ճեպազրույցի ժամանակ` ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուէլի Մոսկվա կատարած վերջին այցի մանրամասները, որի ընթացում քննարկվել է նաեւ ղարաբաղյան խնդիրը: Ընդսմին, Է. Ջոնսը չի բացահայտել ներկայացված առաջարկների էությունը: Նրա խոսքերով` Մոսկվայում իր ռուս գործընկերների հետ կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր ջանքերը, որոնց նպատակը բանակցային գործընթացի ամրապնդումն է»: Մինսկի խմբում նախագահող բոլոր երեք երկրները` ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ցանկանում են, որ այդ խումբը լինի «այնքան ակտիվ, որքան դա հնարավոր է», ասել է պետքարտուղարի օգնականը:
 Ուշագրավ
---