ՀՈՒՆԱԿԱՆ ՕՏԵ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԱՃԱՌԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ 9 փետրվարի 2004 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում իշխանության գալու դեպքում «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը մտադիր է վաճառել Հունաստանի կառավարությանը պատկանող ՕՏԵ ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսը եւ «ԱրմենՏել» հայ-հունական ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ՕՏԵ-ի աղբյուրը: Աղբյուրի համաձայն, «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, որն իրական հնարավորություններ ունի 2004 թվականի ապրիլին Հունաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու, հանդես է գալիս ընկերությունների մեծամասնության ապապետականացման օգտին, այդ թվում նաեւ կապի եւ էներգետիկայի ոլորտում: Ընկերությունների աուդիտի, բաժնետոմսերի արժեքի սահմանման եւ հայտամրցույթների կազմակերպան գործընթացը կտեւի 8-10 ամիս, եւ 2004 թվականի վերջում ՕՏԵ-ն լիովին կմասնավորեցվի: Աղբյուրի համաձայն, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի հիմքում կդրվի այդ գործարքից առավելագույն շահույթ ստանալու գաղափարը: ՕՏԵ-ում չեն բացառել, որ «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի գնման հավակնորդների թվում կարող է լինել նաեւ թուրքական «ԹուրքՍել» ընկերությունը: Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի հեռահաղորդակցության ցանցի մենաշնորհատերը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |