ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԱՆՋԱՏ

PanARMENIAN.Net - Գրավյալ ադրբեջանական տարածքների հարցի քննարկումը ղարաբաղյան կարգավորման այլ առանցքային հարցերից անջատ հակասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերին: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը` «Մեդիամաքս» գործակալության համար մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցման վերականգնման դիմաց Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող մի շարք ադրբեջանական շրջաններ վերադարձնելու վերաբերյալ Հարավային Կովկասի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Փեր Գարթոնի գաղափարը: Ա.Ղուլյանը նշել է, որ այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության անվտանգության կարեւոր բաղկացուցիչ մասն են հանդիսանում:
 Ուշագրավ
---