«Հայփոստ»-ը ներկայացրեց 25 նոր փոխադրամիջոց, որոնք մասամբ կփոխարինեն հին ավտոմեքենաները 24 մարտի 2012 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Շահումյանի անվան հրապարակում այսօր Հայաստանի փոստային կապի օպերատոր Haypost Trust Management-ը ներկայացրեց 25 նոր փոխադրամիջոց, որոնք մասամբ կփոխարինեն փոստային կապի հին ավտոմեքենաները: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Haypost Trust Management գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը: Վերջինս նշեց, որ նոր փոխադրամիջոցների շնորհիվ 50 տոկոսով կավելանան Երևանի և Արագածոտնի մարզի երթուղիները, իսկ մնացած մարզերի երթուղիների քանակը կավելացվի համաձայն «Հայփոստ»-ի առաջիկա 5 տարիների Մաստեր պլանի: Ծրագրի ընթացքում նախատեսվում է ներդնել 25.000.000 ԱՄՆ դոլար, որի միջոցով կարդիականացվեն 300 փոստային մասնաճյուղեր: «Նախաստեսվում է իռլանդական նոր ծրագիր կիրառել սպասարկման գրասենյակներում, վերապատրաստել սպասարկման ցանցը, նորացնել տրանսպորտային միջոցները», - ասաց «Հայփոստ»-ի տնօրենը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |