ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԿԱՆԿԱՑՆԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հուլիսի 16-27-ը Պոլիտեխնիկ ինստիտուտի (ՀՊՃՀ) 15 ուսանողներ իրանց արտադրական պրակտիկան կանցկացնեն գերմանիայի Դարմշտադտի տեխնիկական համալսարանում: Ինչպես հաղորդել են «.am» PanARMENIAN.NET խմբագրությանը ՀՊՃՀ հասարակության հետ կապերի բաժնում, գործնական աշխատանքների թեման է` «Էլեկտրոնային զարգացումները Հայաստանում. լավագույն պրակտիկան Գերմանիայում»: Պրակտիկան, որը կազմակերպվել է «Հումանիտար եւ տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունքի» կողմից Տեխնիկական հետազոտությունների միջառարկայական կենտրոնի օժանդակությամբ եւ DAAD-ի ֆինանսավորմամբ: Ուղեւորության ընթացքում նախատեսում է նախավարժանքների եւ քննարկումների անցկացում «Էլեկտրոնային բիզնես, էլեկտրոնային կառավարում» ուղղություններով: Նախատեսվում է, որ հայ ուսանողները կայցելեն այդ ոլորտում աշխատող մի շարք ձեռնարկություններ: Ուսանողներին կուղեկցեն գերմանացի այն ուսանողները, որոնք անցյալ տարի հյուընկալվել էին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---