7  17.07.13 - Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ կրկին ակցիա է. Մասնակիցները ցանկապատին խալաթ են ամրացրել

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ կրկին ակցիա է. Մասնակիցները ցանկապատին խալաթ են ամրացրել

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այժմ ընթանում է «Հայազն» կուսակցության կազմակերպած բողոքի ակցիան: Ակցայի մասնակիցները ցանկանում էին խալաթ հանձնել դեսպանատուն, սակայն նրանց թույլ չտվեցին ներս մտնել: Նրանք խալաթն ամրացրել են դեսպանատան ցանկապատին: Հավելենք, որ երեկվա ակցիայի մասնակիցներին ևս թույլ չէին տվել խալաթը դեսպանատուն հանձնել:

Նշենք, որ ակցիան կազմակերպվել է ի նշան բողոքի ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ ռուս իրավապահների ցուցաբերած վերաբերմունքի:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը կալանավորվել է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո: Հարությունյանի վարած բեռնատարը բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Հայ վարորդին հիվանդանոցից դատարան են տեղափոխել կանացի խալաթով, ինչը ըստ ակցիայի մասնակիցների, նրան նվաստացնելու նպատակով է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---