Ադրբեջանը առաջիկա 30-40 տարվա ընթացքում ի վիճակի չի լինի լայնածավալ պատերազմ վարել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին կարող է վնասել կողմերի` առաջխաղացման հասնելու ջանքերին: Տվյալ փուլում նրա ներգրավումը բանակցությունների մեջ վաղաժամ է: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նրա խոսքերով, ֆորմատի այդպիսի փոփոխության դեպքում Ադրբեջանի ձեռքում կհայտնվի հաղթաթուղթ: «Ադրբեջանին կթվա, որ նա արդեն զիջումների է հասել, քանի որ դրանից հետո կծագի բանակցություններին այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասնակցության հարցը, ինչը չի կարելի թույլ տալ ոչ մի դեպքում»,- ընդգծել է Արկադի Տեր Թադեւոսյանը:



Նրա խոսքերով, հայկական եւ ադրբեջանական բանակների մարտունակության վերաբերյալ հանձնաժողովային գնահատականները ցույց են տալիս, որ Ադրբեջանը առաջիկա 30-40 տարվա ընթացքում ի վիճակի չի լինի լայնածավալ պատերազմ վարել: «Տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնախումբը հաշվի է առնում ամեն ինչ. ինչպես են զինվորները սնվում, ինչպես են հագնվում, ինչպիսին է սպառազինությունը, ինչպիսին են երկրի տնտեսական ցուցանիշերը: Եւ դեռեւս, Ադրբեջանը բոլոր այս ցուցանիշերով ետ է մնում Հայաստանից»,- ասել է նա:



Ավելացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բոլոր հայտարարությունները` նավթադոլարների անձրեւի վերաբերյալ, որոնք կօգնեն «վերադարձնել հողերը», զուտ ներքին օգտագործման համար են, որ ստեղծված են հակահայկական հիսթերիայի հերթական գալարի համար , որը չի վերջանում 1921 թ.-ից ի վեր: Հիշեցնենք ,որ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը(Կոմանդոս) գլխավորել է 1991թ. մայիսի 9-ի Շուշիի ազատագրումը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---