Ռուսաստանում Հայաստանի օրերի փակումը նշանավորվելու է Էրմիտաժում Հայկական դահլիճի բացմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի օրերի փակումը նշանավորվելու է Էրմիտաժում Հայկական դահլիճի բացմամբ: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին: «Հայկական դահլիճը ներկայացնելու է ոչ միայն Հայաստանի մշակույթը, այլեւ Ուրարտու պետության հարուստ ժառանգությունը»,-նշել է նա: Պիոտրովսկու խոսքերի համաձայն, միայն Էրմիտաժում հայկական մշակույթը ներկայացնող շուրջ 1000 նմուշ կա : «Ուրարտու հնագույն պետության մշակույթը հանդիսանում է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ Կովկասի մյուս ժողովուրդների սեփականությունը: Սակայն պետք չէ դրանց խառնել նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին»,- ճշտեց Մ. Պիոտրովսկին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---