Արամյանցի առանձնատան հարցը կուսումնասիրվի, առաջարկություններ կարվեն 10 նոյեմբերի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել Արամյանցի առանձնատան հետ կապված խնդիրները և առաջարկություններ ներկայացնել: Կառավարության նիստում վարչապետը հիշեցրել է, որ մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են իրեն` նշանավոր հայ, ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի կապակցությամբ, հայտնում է Panorama.am-ը: ՀՀ մի շարք մտավորականներ, մտահոգված լինելով հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ականն թթ. կառուցված դղյակի ճակատագրով՝ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ պատկան բոլոր կառույցներին: Նրա խոսքերով՝ այդ առանձնատունը 2013 թվականին ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից «նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների» ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել: «Դա իրականում կարող է լինել շատ գրավիչ տեղ զբոսաշրջության համար, և կարծում եմ, այստեղ մենք, անպայման, մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Միքայել Արամյանցի առանձնատունը գտնվում է Ախթալայում: Այն կառուցված է շվեյցարական ոճով: Առանձնատունը եղել է նաև հայ մտավորականության հավաքատեղի: Ցարական Ռուսաստանում Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրականությամբ լուսավորվող միակ շինություն է եղելր, ունեցել է թենիսի խաղադաշտ:Արամյանցի առանձնատանը ժամանակին հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք:
Միքայել Արամյանցը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող է, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր։ Նա եղել է Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ:Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի:Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։ Ըստ նամակագիրների՝ խնդրի լուծմամբ խիստ մտահոգ է նաև բարերարի լոնդոնաբնակ ծոռը` Ալեքսանդր Ջանոևը, որը պատրաստակամություն է հայտնել իր և գործընկերների ջանքերը ևս մեկտեղելու` հուշարձանի վերականգնման նպատակով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր |