Վահագն Տատրյանը հանդես կգա Երեւանում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններով

PanARMENIAN.Net - Ամերիկահայ ճանաչված պատմաբան, սոցիոլոգիայի պրոֆեսոր Վահագն Տատրյանը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր ուսումնասիրություններով: Մայիսի 5-7-ը գիտնականը դասախոսություններով հանդես կգա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:



երեք օրվա ընթացքում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն լսելու «Անավարտ «Նյուրնբերգի» հետեւանքները. երիտթուրք հանցագործները հանրապետական Թուրքիայի քաղաքական վերնախավում», «Թուրքական բանակի դերակատարությունը հայերի դեմ իրագործված ցեղասպանության մեջ», «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հեռանկարները եւ կարեւորագույն ուղղությունները» դասախոսությունները:



Վահագն Տատրյանը ծնվել է 1926թ. Ստամբուլում: Հայտնի պատմաբանը նախ մաթեմատիկական կրթութուն է ստացել Բեռլինի համալսարանում, ապա ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի պատմաբանական ֆակուլտետում: Ավելի ուշ Ցյուրիխի համալսարանում ուսանել է միջազգային իրավունք: Սոցիոլոգիայի գծով դոկտորական թեզը պաշտպանել է Չիկագոյի համալսարանում: Մասնագիտացել է լեզուների ոլորտում` գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ իհարկե հայերեն: 1970-90թթ. Նյու-Յորքի համալսարանում Տատրեանն աշխատել է որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր: Տարիներ շարունակ տնօրինել է Guggenheim հիմնադրամի կողմից հովանավորվող «Ցեղասպանության ուսումնասիրման» լայնածավալ նախագիծը: 1995թ. լույս է տեսնում պրոֆեսորի «Հայոց Ցեղասպանության պատմությունը. Էթնիկ հակամարտությունը Բալկաններից Անատոլիա եւ Կովկաս» աշխատությունը, որը ունեցել է բազմաթիվ հրատարակումներ եւ թարգմանաբար լույս է տեսել ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, հունարեն եւ թուրքերեն: Պրոֆեսոր Տատրյանի հաջորդ խոշոր աշխատությունը «Գերմանացիների պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության մեջ. Գերմանիայի մեղսակցության պատմական վկայության դիտարկում» գիրքն էր, որը հրատարակվել է 1996թ: Նրա 3-րդ գիրքը` «Երաշխիք Գերմանիային. Հայ-թուրքական հակամարտության կարեւոր տարրերը» լույս է տեսել 1996թ.: Հեղինակի վերջին` «Հայոց Ցեղասպանության թուրքական մերժման կարեւոր տարրերը» մենագրությունը հրատարակվել է 1999թ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---