Երեւանի «Սիրահարների այգում» բացվել է «Իմ տունը Հայաստանն է» բարեգործական ցուցահանդես վաճառքը15 մայիսի 2009 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում «Սիրահարների այգում» «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ բացվել է «Իմ տունը Հայաստանն է» բարեգործական ցուցահանդես-վաճառքը:Ցուցահանդեսում ներկայացված էին Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան, Գյումրու Աստվածածին - Հայաստան կրթական համալիրի, «Ժան եւ Ալբերտ Պողոսյանների» արվեստների դպրոցի, «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի եւ «Փարաքարի» արվեստների դպրոցի սաների աշխատանքները: Ցուցահանդեսի կազմակերպման համար «Հայաստան» հիմնադրամը համագործակցել է «Printin Pon», «Studio Negativ», «Coca Cola», «Աչաջուր», «Տաշիր պիցցա» կազմակերպությունների հետ: Ցուցահանդեսն ուղեկցվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական - մանկավարժական քոլեջի երգչախմբի եւ Փարաքարի արվեստների դպրոցի երաժշտական խմբի ելույթներով: Ցուցահանդեսից ստացված հասույթը կփոխանցվի ցուցահանդեսին մասնակցող ուսումնական հաստատությունների բարելավմանը «Հայաստան» Համահայական հիմնադրամը 17 տարիների ընթացքում Հայաստանում եւ ԼՂ-ում իրականացրել է տարբեր ծրագրեր, որոնց բյուջեն կազմել է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |