ՀՀ կառավարությունը քննարկել է պարտադիր համակարգչային ուսուցման հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հաղորդել է, որ ըստ «Կրթության մասին» օրենքի, մշակվում է առկա, հեռակա, դիստանցիոն եւ ուսուցման այլ ձեւերի կարգը: Նախնական տարբերակը պատրաստ կլինի արդեն սեպտեմբերին եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկումից հետո կներկայացվի ՀՀ կառավարությանը:



Քննարկմանը ներկայացվել է նաեւ դպրոցներում պարտադիր համակարգչային գրագիտության ներդրման ծրագիրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարարին մշակել դպրոցներում պարտադիր համակարգչային ուսուցման ներդրման կարգը եւ հետեւողական լինել բոլոր շրջանավարտների հավաստագրման հարցում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---