Թուրքիայի իշխանությունները փորձում են խանգարել երգիչ Արամ Տիգրանի Դիարբեքիրում հուղարկավորվելու կամքը կատարելուն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին, Աթենքում իր մահկանացուն է կնքել երգիչ-երգահան Արամ Տիգրանը (Մելիքյան): Ծնված լինելով (1934թ.) Սիրիայի հյուսիսում գտնվող Կամիշլի քրդաբնակ շրջանում, ապա գրեթե երկու տասնամյակ (1966-1995թթ.) ապրելով Հայաստանում, նա իր մեջ խտացրել էր հայկական, արաբական, քրդական եւ թուրքական երաժշտական մշակույթների որոշակի շերտերը: Արամ Տիգրանը, թերեւս, քրդական երաժշտության ամենահայտնի կատարողն էր:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Արամ Տիգրանըմահվանից առաջ ցանկություն էր հայտնելհուղարկավորվելու իր նախնիների քաղաք Դիարբեքիրի հայոց գերեզմանատանը: Հարազատներն, ըստ կարգի, դիմել էին Թուրքիայի արտգործնախարարությանը` համապատասխան արտոնություն ստանալու համար: Տարբեր երկրներում թույլտվություն ստանալու կարգը տարբեր է, սակայն առաջնայինը ոստիկանական եւ բժշկական թղթերն են, ապա նաեւ համապատասխան վճարումները:Թուրքիայի պարագայում պարզվեց, որ օտարահպատակին Թուրքիայում հուղարկավորելու համար անհրաժեշտ է կառավարության որոշում: Ըստ էության, սա կարգ է, որի նպատակն է կանխելու արտաքսված միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ժառանգներից ոմանց վերադարձն իրենց հայրենիք` մինչեւիսկ նրանց մահվանից հետո:



Օգոստոսի 12-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ մերժվել է Արամ Տիգրանի հարազատների երաժշտին Դիարբեքիրում հուղարկավորելու հայցադիմումը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---