Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգեւատրվեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 58-րդ տարեդարձը: Հանդիպման ընթացքում Հ.Աբրահամյանը Ազգային ժողովի պատվո մեդալ հանձնեց Վեհափառ Հայրապետին` Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայ ժողովրդի հոգեւոր կյանքում բացառիկ առաքելության, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ներդրումների եւ ակնառու նվաճումների համար:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---