ՀՀ կառավարությունը մտադիր չէ խախտել հավասարության սկզբունքը սփյուռքահայերի միջեւ Հայաստան այցելության ժամանակ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրենսդրական նախաձեռնությունն է` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է գործադիրի բացասական եզրակացությանը:



Հայաստանի կառավարությունը գտնում է, որ օրինագծի ընդունման դեպքում կխախտվի բոլոր սփյուռքահայերի եւ մասնավորապես վիրահայերի հավասարության սկզբունքն ընդհանրապես, այն ոչ միայն չի նպաստի Ջավախքի հայաթափման տեմպերի թուլացմանը, այլեւ, ընդհակառակը, կարող է ունենալ հակառակ ազդեցություն եւ Ջավախքի հայաթափման պատճառ դառնալ:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, նա առաջարկել է ազատել Ջավախքի ու Քվեմո Քարթլիի հայերին ՀՀ տարածքում գտնվելու համար 90-օրվա ապրելու իրավունք ստանալու անհրաժեշտությունից:



«Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության բացասական եզրակացության փաստարկներին, թե, իբր, դա չի նպաստի Ջավախքի հայաթափման տեմպերի թուլացմանը, դա կառավարության կողմից Ջավախքի խնդիրների չիմացության պատկերավոր օրինակ է»,-ասել է Թորոսյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---