Արցախի 85 դպրոց «Հայաստան» համահայկական հիմնադրամից նվեր կստանան նոր կահույք22 դեկտեմբերի 2009 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամն ս. թ. օգոստոսից իրականացնում է կահավորման իր երկրորդ խոշոր ծրագիրը, որի շահառուներն են ԼՂՀ Ստեփանակերտ, Շուշի քաղաքների եւ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների 85 դպրոցները: Ծրագրի հովանավորն է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը:Դպրոցական կահույքը` ավելի քան 1000 ուսուցչական աթոռ, 1300 ցուցադրական լաբորատոր եւ 100 քարշիչ պահարան, պատրաստվում է Գյումրիի «Հայ-ամերիկյան տնաշինական միավորում» ՍՊԸ-ում: Կահույքի պատվերի մեծ մասն արդեն պատրաստ է եւ տեղափոխվել է Արցախ: ԼՂՀ կրթության նախարարությունն այն կբաշխի դպրոցներին` ըստ կարիքի առաջնահերթության: «Հարմարավետությունը դպրոցներում կարեւոր նախապայման է որակյալ ուսման համար: Վայելուչ պայմանները միշտ էլ տրամադրող են, եւ ես վստահ եմ, որ այսուհետ մեր աշակերտների հետաքրքրությունը էլ ավելի կմեծանա ուսման եւ գիտելիքի նկատմամբ»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ էլ ընթացիկ տարում կահավորվել է ավելի քան 100 դպրոց, եւ ավելի քան 10000 աշակերտ այսօր սովորում է հարմարավետ ու գեղեցիկ կահավորված դասասենյակներում, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |