Հունվարի 11-ին բացվեցին Հայաստանի ուսումնական հաստատությունները11 հունվարի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին կրկին բացվեցին Հայաստանի ուսումնական հաստատությունները:«Հայաստանի հանրակրթական դպրոցներում բարձր եւ ցածր դասարանների դասընթացները կընթանան նախկին բնականոն կարգով», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է գիտության եւ կրթության նախարարության կրթության բաժնի պետ Իլյա Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, միանգամայն անտեղի են ՀՀ բնակչության բողոքներն այն մասին, որ մի քանի դպրոցներում դասերը չեն վերականգնվել: «Հայաստանի գիտության եւ կրթության նախարարը հանձնարարական է տվել հունվարի 11-ին բոլոր դպրոցների բացման մասին: Եթե կան դպրոցներ, որոնք չեն բացվել, ապա դա խոսում է, առաջին հերթին, դպրոցի տնօրենի, ապա դպրոցի կոլեկտիվի անպատասխանատվության մասին», - ընդգծեց Իլյա Սարգսյանը: Ինչպես հաղորդում է գիտության եւ կրթության նախարարության մամլո ծառայությունը, առաջին կիսամյակի վերջին օրը հունվարի 30-նն է, իսկ գարնանային արձակուրդներ (մարտի 22-28) կունենան միայն առաջին դասարանցիները: Մյուս բոլոր դասարանների աշակերտները գարնանային արձակուրդների ընթացքում վերականգնելու են բաց թողածը: Այդ նույն նպատակով հանրակրթական դպրոցներում շաբաթ օրերը եւս դասեր են ընթանալու: Հայաստանի ուսումնական հաստատությունները փակվել էին դեկտեմբերի 7-ից` գրիպի համաճարակի եւ շնչառական սուր վարակային հիվանդությունների պատճառով: Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հունվարի 8-ից Հայաստանում գրանցվել է A/H1N1 գրիպով 111 հիվանդներ: Առողջապահության նախարարությունը կոչ է անում խուսափել գրիպով հիվանդների հետ շփումից եւ չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկի եւ հագնվել եղանակի թելադրանքով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |