Հայաստանում աճել է ծնելիությունը15 հունվարի 2010 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների, 2009 թվականին հանրապետությունում ծնվել է 44 999 երեխա: Արձանագրվել է 18 765 ամուսնություն եւ 3 013 ամուսնալուծություն: Գրանցվել է հայրության ճանաչման 14 165 եւ 131 որդեգրման դեպք: Մահացությունների թիվը կազմել է 27 268:2008թ-ին ՀՀ-ում արձանագրվել է ծննդյան 41 406, ամուսնության` 18 236 եւ ամուսնալուծության 3 192 դեպք: 13 257 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 180 երեխա: Մահացությունների թիվը եղել է 27 281: 2007թ-ին հանրապետությունում ծնվել է 40 844 երեխա, արձանագրվել է 18 144 ամուսնություն եւ 3 083 ամուսնալուծություն: 13 158 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 187 երեխա: Մահացության դեպքերը եղել են 26 827: Այսպիսով, ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում` մահացության դեպքերի մակարդակի նվազման հետ զուգահեռ, ավելացել է, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |