2009թ. ընթացքում Հայաստանում ծնելիության բացառիկ աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2010թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 250 500 մարդ: Նախորդ տարեսկզբի նկատմամբ արձանագրվել է թվաքանակի 12 500-ով աճ (0.4%):

2009թ.-ին արձանագրվել է ծնելիության բացարձակ թվաքանակի աճ` 8.0%-ով (2009թ.-ին գրանցվել են 44 466 ծնվածներ, 2008թ.-ի 41 185 ծնվածների համեմատ), իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով, կազմել է 13.7 պրոմիլ` 2008թ.-ի 12.7 պրոմիլի դիմաց:

Մահացության ընդհանուր գործակիցը պահպանել է 2008թ.-ին արձանագրված մահացության մակարդակը` 8.5 պրոմիլ (2009թ. մահվան 27 528 դեպք, 2008թ.-ին արձանագրված 27 412-ի դիմաց) ,

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, 2009թ. գրանցված ամուսնությունների քանակը 2008թ.-ի համեմատ աճել է 1.7%-ով եւ կազմել 18 773, իսկ ամուսնալուծությունների քանակը նվազել է 6.7%-ով եւ կազմել 2829 (1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 151 դեպք, 2008թ.-ին` 164):

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---