"Սարդարապատ" շարժումը բոլոր հայերին առաջարկում է այսուհետ Լռության Րոպեով նշել Հայոց ցեղասպանության տարելիցը

PanARMENIAN.Net - "Սարդարապատ" շարժումը Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր հայերին առաջարկում է այս տարվանից սկսած` ապրիլի 24-ին ժամը 19:15 րոպեին, ինչը խորհրդանշելու է 1915 թվականը, համահայկական Լռության Րոպեով նշել Հայոց ցեղասպանության տարելիցը: "Կոչ ենք անում բոլոր հայերին ուղիղ ժամը 19:15-ին մեկ րոպե կանգ առնել ու լռել այն վայրում, ուր նրանք գտնվում են տվյալ պահին: Դարձնենք սա մեր համազգային համերաշխության և պայքարի նշան",- հայտնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---