«Երևանջուր». Ջրի կորուստը Հայաստանի ջրամատակարարման համակարգի աքիլեսյան գարշապարն է 8 հունիսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Խմելու ջրի որակը և ջրամատակարարման ու ջրահեռացման հարցերը Երևանուն» թեմայով կլոր սեղանը: Ինչպես հայտարարեց «Երևանջուր» ՓԲԸ վարձակալման պայմանագրի տնօրեն Վարազդատ Ավոյանը, ջրի կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 80 տոկոս, որի մի մասը տեխնիկական կորուստներն են, ինչը պայմանավորված է համակարգի վատ տեխնիկական վիճակով, որի բարենորոգման համար հսկայական ներդրումներ են հարկավոր: Մյուս տեսակի կորուստները առևտրային են, որոնք ի հայտ են գալիս աշխատակիցների թերի աշխատանքի, անբարեխիղճ բաժանորդների և այն մարդկանց պատճառով, որոնք ապօրինի են օգտվում ջրից: Այս առնչությամբ Ավոյանը հայտնել է, որ քաղաքապետարանի հետ համատեղ մշակվել է ջրի կորստի կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիր: Ընդհանուր առմամաբ, ջրամատակարարման համակարգը կապիտալ վերանորոգման կարիք ունի: 3600 կմ խողովակներից այսօրվա դրությամբ կապիտալ վերանորոգման է ենթարկվել միայն 200 կմ խողովակ: Ըստ մասնագետների, ամբողջական վերանորոգման համար կպահանջվի մոտ 600-800 մլն դոլար: Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա.Պետիկյանն ասել է, որ 2009թ. Հայաստանի ողջ տարածքում կատարվել է մանրէաբանական 89 194 հետազոտություն, որից 17 815 կամ մոտ 20 տոկոսի դեպքում նորմայից շեղում է արձանագրվել: Նա հավելել է, որ Երևանում կատարվել է 13 492 հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է 162 շեղում, ինչը կազմում է 1,2 տոկոս: Ջրի որակի բարձրացման խնդիրների թվում Պետիկյանը նշել է ողջ համակարգի վատ վիճակը, այդ թվում այն հանգամանքը, որ վթարները ժամանկին չեն հայտնաբերվում և վերացվում: Համակարգի թերություններից է նաև ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների սերտ հարևանությունը, ինչը մաշվածության դեպքում կարող է հանգեցնել երկու հոսքերի միախառնման: Ա.Պետիկյանը հավաստիացրեց նաև, որ բնապահպանության նախարարությունը ջրի որակի դիտարկում է անցկացնում և կարող է հաստատել, որ «Երևանջուրը» ապահովում է պատշաճ մակարդակի ջրամատակարարում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ |