Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կայցելի Կանադա

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկիոս Արամ Առաջինը հունիսի 17-ին կայցելի Կանադա: Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայությունը, նա կայցելի Մոնրեալում գտնվող Սբ. Հակոբ հայ առաքելական եկեղեցի:

Արամ Առաջինը Սբ. Հակոբ եկեղեցում ներկա կգտնվի «Նոր ծաղիկ» մանկական երգչախմբի համերգին, կհանդիպի Մոնրեալի հայկական համայնքի հայ ուսանողների և երիտասարդության հետ, խորհրդակցություն կանցկացնի տեղի հոգևոր առաջնորդների հետ, կհանդիպի հայկական հասարակական կենտրոնի հայկական կազմակերպությունների հետ:

Բացի դրանից, հունիսի 20-ին կաթողիկոսը պատարագ կմատուցի Լևալի կաթոլիկ եկեղեցում:

Նորին սրբությունը կմասնակցի նաև Միացյալ ազգերի հոգևոր առաջնորդների G8 գագաթնաժողովին, որը տեղի կունենա Վինիպեգում: Իր այցելության վերջին օրը` հունիսի 27-ին, Արամ 1-ինը պատարգ կմատուցի Սբ. Մարիամ եկեղեցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---