Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցել է բնակարանները շահագործման հանձնելու արարողությանը 9 հուլիսի 2010 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք, որտեղ մասնակցել է «Մուշ 2» շրջանի բնակարանները շահագործման հանձնելու պաշտոնական արարողությանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները կստանան 1054 բնակարան 22 շենքում: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել շենքերում համոզվելու համար, որ ընկերությունը կատարել իր հանձնարարականն այդ բնակարանների ներքին հարդարման վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում Glendale Hills կառուցապատող ընկերության ղեկավար Վահան Ալմոյանը հաղորդել է, որ թերությունների վերաբերյալ բոլոր դիտողությունները, որոնց վրա ուշադրություն էր դարձրել նախագահը նախորդ այցի ընթացքում, շտկվել են ընկերության միջոցների հաշվին, մասնավորապես, բնակարանները գազաֆիկացվել են, տեղադրվել են գազի հաշվիչներ և լվացարաններ: «Բոլոր բնակարանները թերությունների շտկումից հետո ստուգում են անցել համապատասխան գերատեսչություններում, այդ թվում ՀՀ քաղաքաշինության նախարարության և մարզի ղեկավարության կողմից, որոնք խախտումներ չեն բացահայտել»,- ասել է նա: Բնակարանների հանձնման արարողությանը մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գզիրյանը և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |