Սերժ Սարգսյան. Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները29 հուլիսի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել երգչուհի Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի երգչուհի, օպերային արվեստի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան մասին: Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները: Երգարվեստի խստապահանջ երկրպագուները սրտատրոփ ակնկալում էին դասական երգացանկի նրա նորովի մեկնություններն Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի ամենաճանաչված դահլիճներում: Արաքս Դավթյանի տաղանդը փայլատակեց ոչ միայն օպերային բեմերում և համերգասրահներում, այլև կինոյում, մանկավարժության բնագավառում: Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Արաքս Դավթյանի հարազատներին և գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |