Հայաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները` 28 երկրների մասնագետները վերացնելու են երկրաշարժի հետևանքները

PanARMENIAN.Net - Հայաստանում այսօր մեկնարկում է «Հայաստան-2010» ՆԱՏՕ-ի զորավարժությունները, այն նպատակաուղղված է վերացնելու տարերային աղետի հետևանքները: Զորավարժություններին մասնակցելու են` 28 երկրներից ու միջազգային 5 կազմակերպություններից ժամանած 333 փորձագետ, դիտորդներ, ինչպես նաև Հայաստանի 373 ներկայացուցիչ:

Զորավարժություններն անցկացվելու են երեք փուլով. նախապատրաստական աշխատանքներ և շտաբային հրամանատարական զորավարժություններ (սեպտեմբերի 11-13-ին), դաշտային զորավարժություններ (սեպտեմբերի 14-15-ին), քննարկումներ և արդյունքների ամփոփում (սեպտեմբերի 16-ին):

Զորավարժությունների սցենարի համաձայն, սեպտեմբերի 11-ին, ժամը 09.05-ին Կոտայքի մարզում տեղի է ունենում 7.2 բալ մագնիտուդով երկրաշարժ, որի արդյունքում մահանում է 12 հազ. մարդ, վիրավորվում է 17 հազ. մարդ: Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս են գալիս ջրամատակարարման, կոյուղու, կապի, գազի, էներգամատակարարման, տրանսպորտի համակարգերը, հազարավոր մարդիկ մնում են անօթևան:

Բացի այս ամենից, վթարի է ենթարկվում նաև Աբովյան քաղաքի քիմիական գործարանը, որի հետևանքով մթնոլորտ է արտանետվում 4 տոննա քլոր:

Սցենարի համաձայն, Հայաստանն աշխարհի տարբեր երկրների խնդրում է իրեն օգնելու համար ուղարկել մասնագետներ և համապատասխան տեխնիկա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---