Դիպլոմներ կհանձնվեն «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների

Դիպլոմներ կհանձնվեն «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում կանցկացվի ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանն իր անմիջական մասնակցությունը կունենա Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունը Հայաստանում: Պաշտոնական արարողությանը ներկա կլինեն նաեւ ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ:

«Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրն իրականացվում է 2008 թվականից` Հայաստանում ԵՄ Պատվիրակության աջակցությամբ: Ծրագիրը մշակվել է ԵՄ անհատ փորձագետների եւ ԵՄ անդամ պետություններում գործող հեղինակավոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունքում եւ համապատասխանում է ԵՄ կողմից ներկայացվող պահանջներին եւ չափանիշներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---