Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել վարդապետ Տաթև Հակոբյանը

Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել վարդապետ Տաթև Հակոբյանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հաստատել է սեպտեմբերի 21-ին Ռումինիայի Հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովի կողմից Ռումինիայի թեմի առաջնորդ ընտրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հոլանդիայի հայոց հոգևոր հովիվ Տ. Տաթև վարդապետ Հակոբյանի ընտրությունը:

Վարդապետ Տաթև Հակոբյանը 2010 թ. Ամստերդամի վարչության նախաձեռնությամբ կանգնեցրել է Ամստերդամի Տիմըն գերեզմանոցի մեջ խաչքար-հուշարձան` նվիրված hայոց nահատակների հիշատակին: Հրատարակել է Հոլանդիայի hայոց hոգևոր hովվության պատկերազարդ եկեղեցական օրացույցը և կազմակերպել է սուրբ Պատարագի թարգմանությունը հոլանդերենի: Հրատարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, սփյուրքահայ մամուլում մի շարք հրապարակումների հեղինակ է, հայտնում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---