Հայկական դեղամիջոցները որակով ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության դեղամիջոցներին 5 նոյեմբերի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Տեղական արտադրության դեղամիջոցները Հայաստանի դեղամիջոցների շուկայի ընդամենը 10-12%-ն են զբաղեցնում, ընդ որում, այդ ցուցանիշը վերջին երեք տարիների ընթացքում տարեկան 1-2%-ով աճում է, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Դեղամիջոցների արտադրողների ու արտահանողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նա նշեց, որ տեղական դեղամիջոցների նկատմամբ ժողովրդի վստահության մակարդակը բարձր չէ, ինչի կապակցությամբ այս տարվա հունիսից Հայաստանի շատ քաղաքներում «Ծանոթանանք հայրենական դեղագործությանը» խորագրով ագիտացիա էր անցկացվում, որի շրջանակներում մի շարք սեմինարներ, ակցիաներ, տեղական արտադրանք գնելու կոչ անող հոլովակների ցուցադրում էր տեղի ունենում: «Մեր դեղամիջոցները հայկական շուկայում վաճառքի հանվելու համար նույն փորձաքննությունն են անցնում, ինչ արտասահմանյան արտադրողները, և որակական հատկանիշներով ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության դեղամիջոցներին: Ընդ որում, հայկական դեղամիջոցների գինը շատ ավելի ցածր է»,- ասաց նա: Միևնույն ժամանակ, Սամվել Զաքարյանի խոսքով, անցյալ տարվա ընթացքում Հայաստանում 5,2 մլն ԱՄՆ դոլարի դեղամիջոց է իրացվել, ու գրեթե նույնքան էլ արտահանվել է: «Դա մեր դեղամիջոցների որակի ապացույցն է, քանի որ, չունենալով JMP («Արտադրության պատշաճ պրակտիկա») համապատասխանության հավաստագիր, մենք արտահանում ենք մեր արտադրության գրեթե 50%-ը: Դեղամիջոցները հիմնականում արտահանվում են ԱՊՀ երկրներ, որտեղ վերոնշյալ հավաստագրումը չի պահանջվում»,- հաղորդեց նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |