Չնայած ճգնաժամին, Հայաստանում հաշմանդամների ինտեգրմանն աջակցող ոչ մի ծրագիր չեղյալ չի համարվի15 նոյեմբերի 2010 - 20:36 AMT PanARMENIAN.Net - «Այն խնդիրները, որոնք այսօր ունեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, պետք է լուծվեն պետության, հասարակության և յուրաքանչյուր մարդու կողմից, այսինքն` համատեղ ջանքերով»,- նոյեմբերի 15-ին մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը: Նա նշել է, որ չնայած ճգնաժամին, Հայաստանում հաշմանդամների ինտեգրմանն աջակցող ոչ մի ծրագիր չեղյալ չի համարվի: Բժշկական-սոցիալական վերականգնման ծրագրին 2010-ի բյուջեով հատկացվել է 1.060 դրամ: «Այդ թիվն անփոփոխ կմնա»,- հայտնել է փոխնախարարը: Հաշմանդամների խնդիրների հետ կապված` նա նշել է, որ տվյալ պահին Հայաստանի շենքերը և մայթերը գրեթե հարմարեցված չեն նրանց կարիքների համար: «Հաշմանդամություն ունեցող մարդը կարող է երկրորդ հաշմանդամությունը ստանալ, եթե օգտվում է նորակառույցների թեք հարթակներից»,- նշել է փոխնախարարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն, Հայաստանում այսօր գրանցված է հաշմանդամություն ունեցող շուրջ 180 հազար մարդ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին |