Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն այցելել են ռազմական ինստիտուտ

Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն այցելել են ռազմական ինստիտուտ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մի խումբ սաներ այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այցի ընթացքում ճեմարանականները ծանոթացան ինստիտուտի ուսումնական գործընթացին, կուրսանտների առօրյային, շրջեցին մասնագիտական լսարաններով, եղան ինստիտուտի թանգարանում և ապագա սպաների ննջարաններում: Ճեմարանականները տեղեկություններ ստացան նաև հայոց բանակի արդի վիճակի մասին:

Այնուհետև ռազմական ինստիտուտի հանդիսությունների դահլիճում ճեմարանի երգչախումբը Շոթա Վարդանյանի ղեկավարությամբ հանդես եկավ գեղարվեստական հայտագրով` կատարելով շարականներ, ռազմահայրենասիրական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ինստիտուտի հոգևոր սպասավոր Տիգրան սարկավագ Բաղումյանը խոսեց հոգևոր երաժշտության և հասարակության մեջ զինվորականներին և հոգևորականներին վերապահված կարևոր դերակատարության մասին: Նա հույս հայտնեց, որ կրթական երկու հաստատությունների միջև անդրանիկ այս այցելությամբ սկզբնավորված հարաբերությունները կարդյունավորվեն համատեղ ծրագրերով և գործնական քայլերով:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, վերջում Ճեմարանի փոխտեսուչ Մաղաքիա աբեղա Ամիրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և ռազմական ինստիտուտի գրադարանին նվիրաբերեց հոգևոր գրականություն: Հայր Սուրբն ապագա հրամանատարներին մաղթեց բազկի արիություն, հաջողություններ ուսման մեջ և անկոտրում ոգի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---