Հայաստանում կքննարկեն ազգային դպրոցում ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Երևանում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթիայի երկրների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների Առաջին միջազգային գիտագործնական համաժողովը «Ազգային հանրակրթական դպրոցում ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայում ժամանակակից ուղղությունները» թեմայով, հաղորդում է Հայաստանում ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ներկայացուցչությունը:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 30 ուսուցիչներ:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսհամագործակցության» դաշնային գործակալության ներկայացուցչության Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական ռուսական կենտրոնը, Ռուսագետների հայկական ասոցիացիան, Ռուսական բուհերի շրջանավարտների միությունը ՀՀ-ում, ՌԴ դեսպանատան հովանու ներքո:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---