Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին

Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 22 տարին: 1988-ի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11:41-ին Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրեթե երկրի երեսից վերացրեց Սպիտակ և Լենինական քաղաքները: Մահացավ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը վիրավորվեց, շատերը ողջ կյանքում հաշմանդամ մնացին, անօթևան մնաց 530 հազար մարդ:

Նալբանդ գյուղը, Սպիտակն ամբողջությամբ ավերվել էին, Գյումրի քաղաքի շենքերի 80 տոկոսը քանդվել էր: Սպիտակի երկրաշարժը մտնում է աշխարհի ամենախոշոր աղետների թվի մեջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---