Սպիտակի երկրաշարժից տուժած շուրջ 7000 հայ ընտանիքներ մինչև 2013թ. կապահովվեն բնակարաններով

Սպիտակի երկրաշարժից տուժած շուրջ 7000 հայ ընտանիքներ մինչև 2013թ. կապահովվեն բնակարաններով

PanARMENIAN.Net - «Մենք կլուծենք մեր առջև դրված խնդիրը՝ ավարտել բնակարանաշինությունը աղետի գոտում մինչև 2013 թվականը, սակայն կացարաններով ապահովման խնդիրը դեռ լիովին չի լուծվել»,-ասել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները: Չնայած նրան, որ մինչ այդ կկառուցվի 6500-7000 բնակարան, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նաև առանձնատներ կառուցել շուրջ 3000 գյուղաբնակների համար:

Ինչպես ասել է նախարարը, տարվա ընթացքում լուծվել է 1570 ընտանիքների բնակարանային խնդիրը, այդ թվում Գյումրիում բնակարաններ են ստացել 1056 ընտանիքներ, Սպիտակում՝ 165 ընտանիք, Լոռու մարզում՝ 303 ընտանիք և ևս 42 ընտանիք Ստեփանավանում: Նախարարն ասեց նաև, որ 2009-10թթ. սկսվել է 3 688 բնակարանների շինարարությունը:

Ինչ վերաբերում է 2011թ. ծրագրերին, ապա Վարդան Վարդանյանն ասել է, որ Սպիտակում, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև նախատեսվում է ավատել 38 բազմաբնակարանային շնեքերի (1756 բնակարան) շինարարությունը, որը սկսվել էր 2010թ.:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---