«Գլաձոր» համալսարանը նշում է 20-ամյակը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի «Գլաձոր» համալսարանի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: «Երկրորդ 20-ամյակը բուհի համար հեշտ չի լինելու, քանի որ մրցակցությունն ավելի է սրվելու: Այն գործընթացները, որոնք մենք այսօր անցկացնում ենք` հավատարմագրում, որակի հսկողություն, համապատասխանություն չափանիշներին, ներքին և արտաքին աուդիտ, ենթադրում են համալսարանի դասախոսական անձնակազմի ավելի լուրջ աշխատանքը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքերով, Հայաստանի կրթության ոլորտում բարեփոխումները ստեղծելու են ավելի մրցունակ միջավայր, և մասնավոր բուհերը պետք է ապացուցեն, որ նրանք ավելի որակյալ ծառայություններ են տրամադրում, քան պետական բուհերը: «Գլաձորում» սովորում են 1300 ուսանողներ, իսկ շրջանավարտների թիվը հասնում է 2300-ի: 2001-ին բուհը հավատարմագրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---