Հրանուշ Հակոբյանը մաղթում է հայ ժողովրդին մեծ ձեռքբերումներ, խաղաղություն և բարեկեցություն29 դեկտեմբերի 2010 - 12:36 AMT PanARMENIAN.Net - «Ամանորն ընտանեկան տոն է, և ես այն նշելու եմ ծնողներիս ու հարազատներիս հետ` հայկական ավանդական սեղանի շուրջ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին պատմել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով, 2010-ը նախարարության հաստատման տարին էր, և ամենամեծ ձեռքբերումը Սփյուռքի վստահության աճն էր նախարարության նկատմամբ, համագործակցության ընդլայնումը, միջոցառումների ակտիվացումը, ազգային ներուժի համախմբման ու արդյունավետ կիրառման նպատակով 11 մասնագիտական համաժողովների կազմակերպումը, հայապահպանությանն ուղղված բազմաթիվ ձեռնարկների իրականացումը, հայրենադարձության հայեցակարգի և օրենքի նախագծերի մշակումը, որոնք ներկայացվել են կառավարությանը: «Նախարարությունը 2011-ը հռչակել է «Երիտասարդության տարի», այն լինելու է հայոց երկու պետությունների` Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի տարի, ինչպես նաև Սփյուռքի միջազգայնացման տարի. նախատեսել ենք Հայաստանում իրականացնել խոշոր սփյուռք ունեցող պետությունների պաշտոնյաների համաժողով, որի աշխատանքների արդյունքում կմշակվի և դիմում կներկայացվի ՄԱԿ` Սփյուռքի մասին հռչակագիր ընդունելու վերաբերյալ: Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում, որ 2011 թվականը Հայաստան աշխարհի, Սփյուռքի և Արցախի համար լինի մեծ նվաճումների, խաղաղության, բարեկեցության ու առաջընթացի տարի: Թող Սուրբ Ծննդյան նոր ավետիսն ու լույսը առաջնորդեն աշխարհասփյուռ հայ ժողովրդին` միասնության ու ինքնահաստատման ճանապարհին»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:
Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին |