Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու խաչը չի կարող գտնվել Հայաստանում, քանի որ ոչնչացվել է դեռ Աբդուլ Համիդ II-ի կողմից` հայերի ջարդերի ժամանակ

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու խաչը չի կարող գտնվել Հայաստանում, քանի որ ոչնչացվել է դեռ Աբդուլ Համիդ II-ի կողմից` հայերի ջարդերի ժամանակ

PanARMENIAN.Net - Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու խաչը չի կարող գտնվել Հայաստանում, քանի որ ոչնչացվել է դեռ Աբդուլ Համիդ II-ի կողմից հայերի ջարդերի ժամանակ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է հայկական հուշարձանների ուսումնասիրման ՀԿ-ի (RAA) ղեկավար, ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը: «Եկեղեցու գմբեթին խաչ չի եղել 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը»,- ընդգծել է նա:

Ներկա պահին եկեղեցու գմբեթին տեղադրված է Ստամբուլի հայ համայնքի միջոցներով պատրաստված խաչը:

Ավելի վաղ, Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախկին նախագահ Յուսոֆ Ղալաչօղլուն հայտարարել է, որ Սբ Խաչ եկեղեցու բնօրինակ խաչը տարվել է Հայաստան, և Թուրքիան պետք է այն պահանջի Հայաստանից: Նրա խոսքերով, 1907-ին եկեղեցի է այցելել Միշելին զույգը և որպես նվեր եկեղեցու քահանաներն այդ խաչը հանձնել են նրանց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---