2011 թ. հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով 4 մարդ է զոհվել

2011 թ. հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով 4 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - 2011 թ. հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 94-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը, 2010 թ. նույն ժամանակահատվածի վիճակագրական պատկերն այսպիսին է. արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 63 պատահար, որի հետևանքով 9 մարդ զոհվել էր, 100-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---