Արծվիկ Մինասյան. Փողոցային առևտուրը փակելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը վաղաժամ էր

Արծվիկ Մինասյան. Փողոցային առևտուրը փակելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը վաղաժամ էր

PanARMENIAN.Net - Փողոցային առևտուրը փակելու մասին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը վաղաժամ էր և կարող է գործազրկության և աղքատության մակարդակի բարձրացման հանգեցնել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` որոշումն արդարացված չէ, քանի որ քաղաքապետարանն առաջին հերթին պետք է հոգար այն մասին, որպեսզի քաղաքացիներն առևտրի կազմակերպման համար այլընտրանքային հնարավորություն ունենային: Մինասյանի կարծիքով` Հայաստանի ղեկավարությունը պետք է փողոցային շուկայի փակումից հետո համապատասխան միջոցներ ձեռնարկեր` առևտրականներին աշխատանքով ապահովեր և հատուցում վճարեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---