Հրայր Թովմասյանն առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ աշխատակիցներին

Հրայր Թովմասյանն առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին, առավոտյան ժամը 9.00-ից 9.30-ի սահմաններում, ՀՀ արադադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժին, ինչի արդյունքում պարզվել է, որ մուտքի դուռը փակ է, աշխատակիցներից որևէ մեկը չի ներկայացել աշխատանքի, չնայած բաժնի մուտքի մոտ փակցված է եղել, որ աշխատանքները սկսվում են ժամը 9.00-ին:

ՀՀ քաղաքացիական կացության մասին օրենքի 78-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման /ՔԿԱԳ/ մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները: Իսկ ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Հենց նույն օրենքի պահանջով կարևոր է տեղական ինքնակառավարման և իրավասու այլ մարմիններին առաջարկություններ ներկայացնել ՔԿԱԳ մարմնի ղեկավարներին կամ աշխատողներին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:

Ուստի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր արդեն գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` քննարկել Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և արդյունքների մասին տեղեկացնել:

ՀՀ արդարադատության նախարարն իր առաջին, հունվարի 17-ի մամուլի ասուլիսում ասել էր, որ նախարարության աշխատակիցներն առանց զգուշացնելու և որպես շարքային քաղաքացիներ, այցելելու են համակարգի տարբեր կառույցներ: Ավելի քան մեկ ամիս առաջ, հունվարի 24-ին, տրվեց ակցիայի մեկնարկը և նախարարն անձամբ էր այցելել մի քանի նոտարական գրասենյակ պարզելու, թե ինչպես են աշխատում և քաղաքացիներին ծառայություն մատուցում նոտարները: Ուստի համանման այցելությունները կրելու են պարբերական բնույթ, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---