«Սարդարապատ». Հայաստանում սոցիալական ընդվզում է հասունանում

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի սոցիալ–տնտեսական հանձնաժողովի նիստը «Հասարակական ընդվզման նախադրյալները Հայաստանում» թեմայով։

Քննարկման բանախոս, քաղաքագետ Ռուբեն Սարգսյանը նախ ներկայացրեց «ընդվզում» հասկացությունը մասնագիտական գրականության մեջ: Կա՞ն արդյոք Հայաստանում այսօր սոցիալական ընդվզման համար նախադրյալներ հարցին բանախոսը պատասխանեց հետևյալը. «Այսօրվա դրությամբ Հայաստանում այն հանդիսանում է սոցիալական ընդվզման հիմնական պատճառներից մեկը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից ընդունված և ընդունվող որոշումները նույնպես կարող են երկրում հնարավոր սոցիալական ընդվզման պատճառներ հանդիսանալ:

Սոցիալական ընդվզման մասին կարող են հավաստել 2010 թվականին Երևան քաղաքում անցկացված հարցումների արդյունքները, համաձայն որոնց` հարցվողների մոտ 61.6 տոկոսը հասարակության մեջ առկա խնդիրների շարքում ամենալուրջը համարում են սոցիալական բնույթի հարցերը: Սա նույնպես ցուցանիշ է հասկանալու համար, որ առկա են սոցիալական ընդվզման գոյության կամ հնարավորության պատճառներ:

Սոցիալական ընդվզման հնարավորության ցուցանիշ կարող է հանդիսանալ նաև իշխանական կառույցների ներկայացուցիչների կողմից արված ելույթները, որոնք պնդում են այն մասին, որ Հայաստանում չկան սոցիալական ընդվզման նախադրյալներ:

Այպիսով` իրավիճակը Հայաստանում կարելի է բնութագրել հետևյալ կերպ` «Իշխանության օբյեկտը չի ուզում, իսկ իշխանության սուբյեկտները (իշխանություն կամ ընդդիմություն) չեն կարողանում»:

Ինչի՞ կարող է հանգեցնել տվյալ իրավիճակը և ինչպիսի՞ զարգացումներ կարող է այն ունենալ: Տվյալ իրավիճակը կարող է բերել բնակչության թվի նվազմանը և աղքատությանը, վարքի տարբեր ոչ կոնվենցիոնալ ձևերի դրսևորումներին` շեղվող վարքի առաջացմանը և այլն»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---