Քաղաքապետ. Բարեկարգման պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները տույժի կենթարկվեն21 մարտի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Անդրադառնալով Երևանի կանաչապատման խնդրին` Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ մայրաքաղաքում այս աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված, մասնագիտորեն հիմնավորված և Երևանին բնորոշ յուրօրինակ դիզայնով: Մեկ անգամ ևս անդրադառնալով սպասարկման օբյեկտների և ստորգետնյա անցումներում առևտրային գործունեություն իրականացնողների կողմից շրջակա տարածքների բարեկարգման ու կանաչապատման հարցին` քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը: Բարեկարգման պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները պետք է համապատասխան տույժի ենթարկվեն, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրերի դադարեցում` շեշտել է քաղաքապետը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |