Կենսաթոշակների վճարումը Հայփոստի կողմից զգալի արդյունքներ է տալիս՝ չվճարված գումարները վերադարձվում են բյուջե

Կենսաթոշակների վճարումը Հայփոստի կողմից զգալի արդյունքներ է տալիս՝ չվճարված գումարները վերադարձվում են բյուջե

PanARMENIAN.Net - «Հայփոստ» ընկերությունը, որն ըստ ՀՀ կառավարության 2011թ. հունվարի որոշման կատարում է թոշակների վճարումները, պետբյուջե է վերադարձրել չվճարված գումարները: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը՝ ամփոփելով ՎՊ-ի մարտի 21-ի նիստի արդյունքները, «Հայփոստ» ՓԲԸ-ում հայտնել են, որ ընկերությունը խստորեն կատարում է կենսաթոշակների վճարման կարգը՝ ղեկավարվելով հետևյալ սկզբունքով՝ կա թոշակառու-կենսաթոշակը վճարվում է:

«Թե որքանով կհաջողվի կարգավորել թոշակառուների ցուցակները, տնտեսել պետական միջոցները, դեռ ստույգ հայտնի չէ: Սակայն 2011թ. հունվար-փետրվարի տվյալները ինքնին խոսուն են: Հայփոստում հաղորդեցին, որ թոշակառուների փետրվարի ցուցակում կար 464 236 մարդ: Կենսաթոշակ ստացել է 444 420 մարդ: Ստացվում է, որ մոտ 19 հազար թոշակառու, որոնց անունները եղել են ցուցակում, չեն ստացել թոշակները: Դեռ հայտնի չէ, թե ովքեր են այն հազարավոր քաղաքացիները, ում անունները եղել են ցուցակում, սակայն նրանք թոշակ չեն ստացել»,-ասել է Զաքարյանը:

Նա հայտարարել է նաև, որ Հայաստանի ղեկավարությունը վճռական է կենսաթոշակների վճարումների համակարգում ստուգումների հարցում և առաջիկայում ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ կկատարի ՎՏԲ բանկում, որը նույնպես թոշակներ է վճարում քաղաքացիներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---