Երևանի մետրոյի ուղղություններից մեկը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես չի գործում

Երևանի մետրոյի ուղղություններից մեկը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես չի գործում

PanARMENIAN.Net - Երևանի Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից “Գարեգին Նժդեհ” տանող ուղղությունը ժամանակավորապես չի սպասարկում ուղևորներին տեխնիկական պատճառներով: Ինչպես PanARMENIAN.Net –ին հայտնեց ականտեսներից մեկը, “Բարեկամության” կայարանում այժմ գործում է ընդհամենը մեկ գիծը, որն էլ սպասարկում է “Բարեկամություն”-“Գարեգին Նժդեհ” ուղղությունը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ Փրկարար Ծառայությունից, անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ ներկա պահին կայարանում իրականցվում են տեխնիկական աշխատանքներ, ստուգվում է մետրոյի արգելակման համակարգը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---