Գարեգին Երկրորդն ու Ալլահշուքյուր Փաշազադեն կարող են հանդիպել 2011 թվականի նոյեմբերին Էջմիածնում28 մարտի 2011 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի Մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը կարող է տեղի ունենալ, ինչպես ենթադրվում է, 2011 թվականի նոյեմբերին, գրում է ադրբեջանական «Էխո» թերթը` հղում կատարելով Ինտերֆաքսին: «Նոյեմբերի 28-30 Էջմիածնում կկայանա ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստը, որի համանախագահը Ալլահշուքյուր Փաշազադեն է»,- հայտնել է Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը: Ընդ որում, նա չի բացառել, որ միջոցառման շրջանակներում տեղի կունենա երկու կրոնական առաջնորդների հանդիպումը:Ավելի վաղ Կովկասի Մահմեդականների վարչության ղեկավարը Վլադիկավկազի ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ հնարավոր է համարում հանդիպումը հայոց կաթողիկոսի հետ: 2010 թվականի ապրիլին Բաքվում Համաշխարհային կրոնական գագաթաժողովի շրջանակներում կայացավ Մոսկովյան և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլլ Երկրորդի, Ալլահշուքյուր Փաշազադեի և Գարեգին Երկրորդի եռակողմ հանդիպումը: Հանդիպման մասնակիցները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: Փաստաթղթում նշվում էր, որ կրոնական առաջնորդները ողջունում են «կողմերի բարի կամքի դրսևորումները, ռազմագերիների ազատ արձակումը» և քաղաքական ու կրոնական գործիչներին կոչ են անում «ակտիվացնել ջանքերն այդ ազնիվ ու մարդասիրական գործընթացում»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |